Նորա Բումբիերե
Նորա Բումբիերե | |
---|---|
Բնօրինակ անուն | լատիշ․՝ Nora Bumbiere |
Ծնվել է | մարտի 13, 1947 Ելգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Լատվիա և ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 12, 1994 (46 տարեկան) Ռիգա, Լատվիա |
Ժանրեր | էստրադա |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | night school?[1] |
Նորա Բումբիերե (լատիշ․՝ Nora Bumbiere, մարտի 13, 1947, Ելգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 12, 1994, Ռիգա, Լատվիա), խորհրդային և լատվիացի էստրադային երգչուհի, մեցցո-սոպրանո։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորա Բումբիերեն ծնվել է 1947 թվականին Լատվիական ԽՍՀ Ելգավսկի գավառում։ Սովորել է Ելգավայի երաժշտական դպրոցում, 1965 թվականից եղել է Ելգավայի մշակույթի տան «Jaunība» համույթի երգչուհի, հետագայում՝ Ռիգայի էստրադային նվագախմբի կանանց վոկալ անսամբլի երգչուհի (1968 թվականից՝ մենակատար), Ռայմոնդ Պաուլսի (1972-1980) ղեկավարությամբ գործող Լատվիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի Modo վոկալ-գործիքային համույթի մենակատար։
1971 թվականից դուետով հանդես է եկել ամուսնու՝ Վիկտոր Լապչենոկի հետ, երկուսն էլ մասնակցել են Ռայմոնդ Պաուլսի հանրահայտ «Teic, kur zeme tā», «Kurzeme», «Jūras balss», «Nekal mani gredzenā», «Laternu stundā», «Priekšnojauta», «Par pēdējo lapu» (ռուսերեն տարբերակ՝ «Листья жёлтые над городом кружатся…»)[2]: Սոպոտում (1976) եղել է միջազգային երգի փառատոնի ձայնագրող ընկերությունների մրցույթի մասնակից։
1980 թվականին, տասը տարի Ռայմոնդ Պաուլսի հետ համագործակցությունից հետո, Նորա Բումբիերեն թողել է «Մոդո» անսամբլը։ Նույն թվականին բաժանվել է ամուսնուց՝ Վիկտոր Լապչենոկից։
1980 թվականից հետո եղել է տարբեր լատվիական անսամբլների երգչուհի, այդ թվում «Inversija» վոկալ-գործիքային անսամբլի, երգել է ռեստորանում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականի վերջում Նորա Բումբիերեն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է լյարդի ցերոզ։
Նա մահացել է 1994 թվականի հունվարի 12-ին։ Թաղված է Ելգավայի Բալոժսկի գերեզմանատանը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին ամուսին՝ Ալեքսանդր Ռեզնիչենկո, նավաստի
- Երկրորդ ամուսին՝ Վիկտոր Լապչենոկ, խորհրդային լատվիացի էստրադային երգիչ
- Երրորդ ամուսին՝ Վալերի Բելինով
- Չորրորդ ամուսին՝ Արսեն Սուլեյմանով։ Նորայի մահից հետո տեղափոխվել է ԱՄՆ
Նորա Բումբիերեն ունեցել է երեք երեխա՝ որդին՝ Ռոմուալդ (1964-2001, ողբերգական մահ է ունեցել), որդի՝ Գեորգ (ծն.1981 թվականին, ապրում է Ելգավայում) , դուստր՝ Բեատրիս (ծն. 1990 թվական, ապրում է ԱՄՆ-ում)։ Ունի թոռներ։
Հարազատ քույրը՝ Մարա Զուստրուպան (Māra Zustrupa), երգչուհի է, Նորա Բումբիերե հիմնադրամի («Noras Bumbieres fonds») հիմնադիր և խորհրդի անդամ։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Ելգավայում տեղի ունեցավ Նորա Բումբիերեի հուշարձանի հանդիսավոր բացումը[3]։ Հուշարձանը կառուցվել է Ելգավայի մշակույթի պալատի ետնամասում գտնվող պուրակում։ Հետագայում նախատեսվում է պուրակն անվանել Նորա Բումբիերեի անունով։
Նորա Բումբիերեի հիշատակի հիմնադրամն ամեն տարի Ելգավայում կազմակերպում է երիտասարդ երաժիշտների մրցույթ։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971 - «Teic, kur zeme tā»
- 1972 - «Kurzeme»
- 1973 - «Jūras balss»
- 1974 - «Nekal mani gredzenā»
- 1974 - «Vēl nav par vēlu»
- 1976 - «Laternu stundā»
- 1977 - «Priekšnojauta»
- 1995 - «Labākās dziesmas»
- 2003 - «Nora Bumbiere»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт фонда Норы Бумбиере
- Памятник Норе Бумбиере(չաշխատող հղում)
- Nora Bumbiere bei Last.fm
|